Կանադայի կենտրոնական մասում ՝ Քոլդ լեյք շրջանից ոչ հեռո վթարի է ենթարկվել երկրի ՌՕՈւ CF-18 կործանիչը, հայտնում է CTV հեռուստաալիքը։
«Մեզ առաջին հերթին մտահոգում է այդ օդանավում գտնվող մարդու անվտանգությունը եւ միջադեպի ազդեցությունը բուն տեղանքի վրա։ Միջադեպի պատճառների մասին եզրակացություններ անելու համար դեռ վաղ է»,- ասել է աղբյուրը։
Քոլդ Լեյքը կանադական ռազմաօդային ուժերի ավիաբազայի տարածքի մի մասն է, որը գտնվում է Ալբերտա ու Սասկաչեւան նահանգների միջեւ սահմանի վրա։




























