Ամերիկյան Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Ջեք Դալրիմփլը նահանգում նավթային խողովակաշարի շինարարության դեմ հանդես եկող ցուցարարներից պահանջել է հեռանալ շրջանից՝ կապված եղանակային պայմանների հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հյուսիսային Դակոտայից մինչեւ Իլինոյս ձգվող նավթատարը՝ օրական մինչեւ 470 հազար բարել թողունակությամբ, ծրագրվում է կառուցել մինչեւ այս տարեվերջ:
Նախագիծն իրականացնում են Energy Transfer, Sunoco Logistics եւ Phillips 66 ընկերությունները: Օգոստոսին Enbridge Energy-ն եւ Marathon Petroleum-ը նույնպես նախագծում մասնաբաժին գնեցին:
Սեպտեմբերի վերջին Կանադայի բնիկների ներկայացուցիչների եւ ԱՄՆ-ի հյուսիսային հատվածի բնակչության միջեւ նավթատարի շինարարության դեմ համատեղ պայքարի համաձայնագիր ստորագրվեց, որոնք հայտարարում են շրջակա միջավայրին ուղղված սպառնալիքի մասին:



























