Կոլումբիայում 72 ուղեւորի փոխադրող օդանավ է կործանվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Բոլիվիայից ուղեւորվող օդանավը կործանվել է Մեդելինայի օդավակայանի ճանապարհին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում գտնվել է բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ողջ մնացածներ կան: