Օդանավի կործանման վայր հասած կոլումբիական իշխանությունները հայտարարել են, որ ողջ մնացած ուղեւորներ կան: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Ողջ մնացածների թվի մասին տվյալներ չկան: Օդանավում, ընդհանուր առմամբ, 72 մարդ է եղել:
Իշխանությունները հաստատել են, որ օդանավում է եղել նաեւ «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբը:
Նշվում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով աղետի վայր կարելի է հասնել միայն ցամաքով:




























