Փոքր հզորությամբ ինքնավար արեւային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները. կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրա համար ոչ միայն չի պահանջվում որեւէ լիցենզիա, այլեւ ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց նաեւ ինքնավար կայանների էլեկտրական ցանցին միանալու պայմանագրի օրինակելի ձեւը եւ հատուցման տրամադրման կարգը։ Այդպիսով, այլեւս որեւէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայանների տեղադրման եւ շահագործման համար։

Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։

Դրանից հետո, ըստ Հ. Բադալյանի, տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման եւ օգտագործման կանոններով։