DroneShield ավստրալական ընկերությունը ներկայացրել է DroneGun սարքը, որն ընդունակ է պայքարելու անօդաչուների դեմ: Այս մասին հայտնում է Wired-ը: Ամբողջ սարքը 6 կգ է կշռում եւ կազմված է թնդանոթից ու ուսապայուսակից:
Դրոնը շարքից հանելու համար օգտագործվում է խափանումների գեներատոր, որը 2 կիլոմետրի վրա կարող է անվտանգ իջեցնել թռչող սարքը կամ հետ ուղարկել: Զենքը խափանում է առաջացնում դրոնի օպերատորի համար եւ խափանում է դրոնի հետ տեսակապը, նաեւ արգելափակում է GPS-ն եւ արբանյակային գլոբալ նավիգացիոն համակարգը:
Հեղինակների խոսքով՝ այս թնդանոթի գլխավոր առավելությունը մաքսանենգության եւ ահաբեկչությունների կանխումն է:




























