Time ամսագիրը ամփոփել է տարվա արդյունքները ու հրապարակել 2016-ին թողարկված 10 լավագույն տեսախաղերի ցանկը։

Վարկանիշի առաջին տեղում լաբիրինթոսների ձեւով հանելուկների մասին խաղն է, որը The Witness է կոչվում, երկրորդ տեղում է հայտնվել Ներթան Դրեյքի պատմության շարունակությունը՝ Uncharted 4-ը, իսկ երրորդում՝ Limbo-ի հեղինակների նոր խաղը, որը կոչվում է Inside։

Տասնյակի մնացած տեղերը ստացել են Tharsis, Burly Men at Sea, Dragon Quest Builders, Crashlands, Virginia, Battlefield 1 եւ No Man's Sky խաղերը։