ՀԱՀ-ում գետաձին հարձակվել է ավտոմեքենայի վրա ու զգալի վնաս պատճառել, հայտնում է UPI–ն։
26-ամյա Վիկուս Սերոնին Մոզամբիկից էր վերադառնում իր ամենագնացով։ Մոտենալով Կրյուգեր ազգային պարկում գտնվող կամրջին՝ նա նկատել է մի գետաձի, բայց դրան նշանակություն չի հաղորդել։ Տղամարդը կարծել է, թե կենդանին սովոր է մարդկանց ու կանտեսի իրեն։
«Հանկարծ գետաձին շրջվեց ու իմ կողմը վազեց,- պատմել է Սերոնին լրագրողներին,- Ես հասկացա, որ նա կանգ չի առնի, ու պատրաստվեցի բախման»։ Կենդանին հարվածել է մեքենային, որից հետո հեռացել է։ Դռներից մեկն ու կապոտը վնասվել են։ Բացի դրանից ավտոմեքենայի վրա մնացել են կենդանու ատամների տեղերը։ Սերոնին համարում է, որ իր բախտը բերել է՝ կողքից հարվածի ժամանակ մեքենան կարող էր շրջվել ու գլորվել անդունդը։





























