Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում այս պահին այրվում է  գյուղացիներից մեկի ավտոտնակը, որը փրկարարներին չի հաջողվում հանգցնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարուխանի նախկին գյուղապետ Վահան Գեւորգյանը:

Նա նշեց, որ այրվում է գյուղացիներից Նորիկ Սողոյանին պատկանող ավտոտնակը: Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է ավտոտնակի կտուրում, որտեղ լցված է ձմռան համար նախատեսված վառելիքը՝ փայտը:

Վահան Գեւորգյանի խոսքով, այս պահին տարածքում աշխատում է 4 մարտական հաշվարկ, սակայն, ուժեղ քամու պատճառով նրանց չի հաջողվում հանգցնել այն: