Բրազիլիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում Մեդելյին քաղաքի օդանավակայանից ոչ հեռու ուղեւորատար օդանավի վթարի հետեւանքով զոհվածների հիշատակին։ Օդանավում գտնվողներից միայն հինգն են վթարից հետո ողջ մնացել , հայտնում է BBC–ն։
Ի սկզբանե հայտնել էին վեց ողջ մնացածների մասին, բայց նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։
Սուգը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Միշել Թրեմերը։
Ըստ օդանավակայանից ստացված պաշտոնական հաղորդագրության, անձնակազմը հայտնել էր շարժիչների հետ խնդիրների մասին։ ՏԵղական լրատվամիջոցների փոխանցմամբ օդաչուները հայտնել էին վառելիքի ցածր մակարդակի մասին ու մտադիր էին արտակարգ վայրէջք կատարել։
Սան Պաուլուից Մեդելյին չվերթ իրականացնող օդանավում բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստներն էին, որոնք ուղեւորվում էին Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղին։





























