Մյանմարի ազգային պաշտպանության հրամանատարությունը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին Յանգոնի միջազգային օդանավակայանում չորս չպայթած ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել, փոխանցում է «Սինհուան»։

Ըստ հաղորդագրության, օդանավակայանի առաջին տերմինալի մոտ նկատել են կասկածելի կանաչ փաթեթ։ Սակրավորները անհապաղ ստուգել են փաթեթի պարունակությունը ու դրանում չորս շիշ հայտնաբերել՝ մեջը դեղին հեղուկ։

Հիմա օդանավակայանն աշխատում է շտատային ռեժիմով, անվտանգության ծառայության աշխատակիցներն արդեն մանրակրկիտ ստուգել են տարածքը։