ԱՄՆ Թենեսի նահանգի Գետլինբուրգ քաղաքում բազմաթիվ տներ ու շենքեր հրկիզած ու Սմոքի Մաունթինս արգելոցի շուրջ մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջ ծառայության աշխատակիցներին օգնության են ուղարկել ազգային գվարդիայի ջոկատներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հրդեհների պատճառով տարհանել են Գեթլինբուրգի, Փիջեն Ֆորջի ու Սեվյե օկրուգի բնակիչներին։
Գեթլինբուրգում երեսուն շենք է հրկիզվել՝ այդ թվում 16 հարկանի հյուրանոց։ Զոհերի մասին տվյալներ դեռ չկան։





























