Ռոբերտո Քանեսսան, Անդերում 1972-ի ավիավթարից հետո ողջ մնացած ուղեւորներից մեկը, Sputnik Mund-ին տված հարցազրույցում մեկնաբանել է բրազիլացի ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավի վթարը Կոլումբիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նման ողբերգություն ապրելուց հետո քեզ թվում է, որ կյանքիդ ամենավատ մղձավանջներից ես տեսնում»,- նշել է Քանեսսան։ «Մեկ վայրկանում հայտնվում ես վիրավոր մարդկանց կողքին, որոնք բղավում են ու գանգատվում ցավից, ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, որտե՞ղ ենք մենք»։

«Կյանքը մի վայրկյանում փոխվում է, ու դու հայտնվում ես ճակատագրի քմահաճույքին լքված։ Դու մինչ այդ բազմաթիվ ծրագրեր ունեիր, բայց հանկարծ միակ ծրագիրդ է դառնում, թե ինչպես ողջ մնաս»,- պատմել է նա։

Քանեսան նշել է, որ նման ողբերգությունում ողջ մնացածներին ամբողջ կյանքում բազմաթիվ հարցեր են տանջում։ «Ինչո՞ւ ես, ոչ թե նա»։ «Պետք է շնորհակալ լինել աստծուն, պետք է մտածել, թե ինչու ոմանց ապրելու հնարավորոթյուն տրվել է, իսկ ոմանց՝ ոչ»,- ասում էնա։

Դիմելով Կոլումբիայում վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին, Քանեսան նշել է, որ «կյանքն ավելի փխրուն է, քան ընդունված է համարել»։ «Նման բաներ դեռ էլի կարող են լինել։ Պետք է հասկանալ, որ այս օրը կարող է վերջինը դառնալ մեր կյանքում»,- ասել է նա։