Մեծ Բրիտանիայի դատախազությունը ֆուտբոլի նախկին մարզիչ Բարի Բենելին մեղադրանք է առաջադրել 14 տարեկանից փոքր տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների 8 դեպքի համար, հայտնում է BBC–ն։

Դատախազների խոսքով, իրենք Բեննելի դեմ նոր ապացույցներ են ստացել Չեշիր կոմսության ոստիկանությունից։

Դեկտեմբերի 14-ին Բենելը պետք է կանգներ Հարավային Չեշիրի դատարանի առջեւ։

Ենթադրյալ հանցագործությունները Բենելը կատարել էր 1981-1985 թթ․։

62-ամյա Բենելը եղել է «Կրու Ալեքսանդրա» ակումբի ֆուտբոլային դպրոցի, իսկ հետո ՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը։ Նա երեք անգամ դատապարտվել է տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Նրան ցմահ արգելել են ֆուտբոլին առնչվող գործունեությամբ զբաղվել։