Չինաստանում ծխամշուշից տառապող բնակիչներին առաջարկել են մեկ ներշնչման համար 17 ցենտով մաքուր օդ շնչել, հայտնում է The South China Morning Post–ը։

Ձեռքով փաթեթավորված մաքուր եւ թթվածնով հագեցած նորզելանդական օդը վաճառվում է 7.7 լ ծավալով շշերում եւ արժի 2019 յուան։ Վաճառողները պնդում են, որ յուրաքանչյուր շիշ թույլ է տալիս 180 անգամ շունչ քաշել։ Ավելի խնայող բնակիչների համար օդը բերվում է Կանադայից եւ արժի 108 յուան՝ 16 դոլար, իսկ ամենախնայողների համար՝ Վեյհեյ քաղաքից եւ արժի 5 յուան՝ 0.7 դոլար։

Ամենաաղտոտված քաղաքներում ապրող չինացիների համար (օրինակ՝ Պեկինում) զեղչեր են նախատեսված։ Նորամուծությունը ոչ բոլորն են գնահատել։

«Շնչել եմ այդ օդը, մեծ տարբերություն չեմ զգում»,– ասել է սոցանցում օգտատերերից մեկը։