Կանադական Արքայազն Էդուարդի կղզի նահանգի ոստիկանությունը տեղի բնակիչներին խոստացել է, որ սուրբծննդյան տոներին բռնված հարբած վարորդներին կստիպեն ոստիկանության բաժանմունքի ճանապարհին լսել կանադական Nickelback ռոք խմբի երաժշտությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Fact-ը:
«Եթե այնքան հիմար եք, որ պատրաստ եք հարբած վիճակում մեքենայի ղեկին նստել, ապա Չեդ Քրյուգերի եւ նրա խմբի երգերը հրաշալի նվեր կլինեն ձեզ համար»,- նախազգուշացրել են իրավապահները:
Նրանց խոսքով՝ հատուկ այդ առիթով գնված խմբի ձայնագրությունը դեռեւս չեն բացել, եւ հույս ունեն, որ դրա կարիքը երբեք չի լինի:
2009 թվականին The Word երաժշտական ամսագրի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ կանադական խումբը վատագույնն է մոլորակի վրա:





























