ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կարող են Հռոմում հանդիպել։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ընթանում է հանդիպման նախապատրաստության գործընթացը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Որքանով ես եմ հասկանում, նման հանդիպում պատրաստվում է։ Սակայն մեր նախարարի՝ Հռոմ այցելության նպատակը մերձավորարեւելյան թեմատիկայով միջազգային գիտաժողովն է։ Հաստատված է, որ պետքարտուղարը նույնպես կլինի։ Ես ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»,– ասել է Ռյաբկովը։





























