Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավայի նահանգում սողանքից զոհվել է մեկ մարդ, երկուսն անհետ կորած են համարվում, եւս 5-ը տուժել են։ Այս մասին  հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի վարչությանը։

Վարչության ներկայացուցչի խոսքով՝ սողանքի պատճառը Կարագանդարի շրջանում հորդառատ անձրեւներն են եղել։ «Այս պահին ընթանում են անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Անձրեւներից 30 մ բարձրության վրայից փլուզվել է հողի շերտը եւ իր տակ առել  մարդկանց, որոնք աշխատում էին լեռան ստորոտին»,– ասել է նա։