ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բելգիայի գարեջրի մշակույթը ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ, հայտնում է DeRedactie.be-ն:
Միջազգային պաշտոնական ճանաչման համար պայքարը տարվում էր երկրի զանազան միությունների կողմից: Արդյունքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է բելգիական գարեջրի արժեքավորությունը:
Սա բելգիական 11-րդ «օբյեկտն» է, որը մտցվում է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Նախկինում այնտեղ են հայտնվել, օրինակ, Բրյուգեում Սուրբ արյան երթը եւ Ալստի կառնավալը:





























