Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը պլաստիկ վիրահատություն է արել, որպեսզի նմանվի Alibaba Group–ի հիմնադիր Ջեք Մային, գրում է Daily Mail-ը։

Խուան Ցզյանը հատուկ դրա համար Հարավային Կորեա է մեկնել։ Արտաքինը փոխելու համար երիտասարդը ստիպված է եղել 145 հազար դոլար վճարել։

Տղամարդը, որը մենեջեր է աշխատում, որոշել է պլաստիկ վիրահատություն անել այն հույսով, որ իր կուռքը՝ Ջեք Ման ուշադրություն կդարձնի իր վրա ու կհամաձայնի հանդիպել։

Չինացի ինտերնետ- օգտատերերը, որոնք սոցցանցերում քննարկում են Խուան Ցզյանի կերպարանափոխությունը, կարծում են, որ այդ վիրահատությունը հիմար ու անիմաստ քայլ էր։ Շատերն էլ նշել են, որ տղամարդը հիմա էլ նման չէ Alibaba Group–ի հիմնադրին։