Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 30-ին շարունակել են աճել, ու Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի 24-ից հետո առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 52 դոլարը, այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent տեսակի նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինը աճել է 9․9 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 52․02 դոլարի։ Իսկ WTI տեսակի նավթի հուինվարյան ֆյուչերսները թանկացել են 9․55 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 49․55 դոլարի։




























