Հնդկաստանի Ուտտար Փրադեշ նահանգում 12 ավտոմեքենաներ են բախվել: Վթարի հետեւանքով առնվազն մեկ զոհ կա, 10 մարդ տուժել է: Պատճառը մառախուղն է եղել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ANI գործակալության տեղեկացմամբ՝ Համիրփուր շրջանում էլ տեղի ունեցած պատահարի հետեւանքով 2 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել:

Ձմռանն առավոտյան ժամերին խիտ մառախուղները սովորական են Հնդկաստանի հյուսիսի համար: Երկրորդ օրն է՝ առավոտյան մառախուղ է գրանցվում նաեւ Նյու Դելիում: Հինգշաբթի առավոտյան տեսանելիությունը կազմել է շուրջ 50 մետր, ինչի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել են Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանից թռիչքները, իսկ ժամանող մի քանի օդանավեր այլ օդանավակայաններ են ուղարկվել:

Հյուսիսային երկաթուղիներն էլ հայտարարել է, որ մառախուղի պատճառով շուրջ 50 գնացք ուշացումով է մեկնել: