ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գեւորգի մասունքով խաչ» եւ «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Խոտակերաց Սուրբ Նշան

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը, որից ներքեւ «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS SOURB NSHAN» մակագրություններն են եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերեւի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են եւ «Է» տառը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը       1000 դրամ

Մետաղը եւ հարգը             արծաթ 9250

Քաշը                                  25,0 գ

Չափը                                 27,0 x 47,0 մմ

Որակը                               պրուֆ

Դրամաշուրթը                  ատամնավոր

Տպաքանակը                    մինչեւ 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Սուրբ Գեւորգի մասունքով խաչ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գեւորգ Զորավարի մասունքով խաչ-մասունքարանը, որից ներքեւ «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերեւի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են եւ «Է» տառը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը       1000 դրամ

Մետաղը եւ հարգը              արծաթ 9250

Քաշը                                  25,0 գ

Չափը                                 27,0 x 47,0 մմ

Որակը                                պրուֆ

Դրամաշուրթը                    ատամնավոր

Տպաքանակը                     մինչեւ 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

 

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձև մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը        1000 դրամ

Մետաղը և հարգը             արծաթ 9250

Քաշը                                  25,0 գ

Չափը                                 27,0 x 47,0 մմ

Որակը                               պրուֆ

Դրամաշուրթը                  ատամնավոր

Տպաքանակը                    մինչև 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: