ՌԴ Սվերդլովսկի մարզի Ռեժ քաղաքի հիվանդանոցում ողբերգություն է տեղի ունեցել. ոստիկանության աշխատակիցը կանչել է վերակենդանացման բաժանմունքի վարիչին եւ սպանել նրան։ Համոզվելով, որ բժիշկը մահացել է՝ ոստիկանն ինքնասպան է եղել։
Life–ի տեղեկությունների՝ Ռեժ քաղաքի ոստիկանության ավագ սերժանտ Ալեքսեյ Կ.–ն սոցիալական ցանցում գտել էր իր կնոջ եւ բժշկի նամակագրությունը եւ խանդի հողի վրա որոշել հանդիպել ախոյանին։
Զրույցի ժամանակ ոստիկանը հանել էր տաբելային ատրճանակը եւ 2 անգամ կրակել բժիշկ Դենիս Պ–ի վրա։ Սպանելով նրան՝ ոստիկանը բժշկի հեռախոսից զանգել է կնոջը եւ ասել, որ նրա սիրեկանը սպանված է, իսկ դրանից հետո նա ինքնասպան էր եղել։
«Կոմսոմոլսկայա պրավդա»–ի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն հարցաքննել են կնոջը, եւ վերջինս հաստատել է դավաճանությունը։ Ոստիկանն ու նրա կինը 1 երեխա ունեն, սպանված բժիշկը նույնպես երեխաներ ուներ։





























