Հայաստանի կառավարությունը 2016 թվականի պետբյուջեի ծախսերը կավելացնի 8.8 մլրդ դրամով (շուրջ 18.5 մլն դոլար): Այս մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Հայաստանի 2016 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման միջոցով համապատասխանաբար ավելացնել «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը՝ 3.4 մլրդ դրամով, ճանապարհաշինության ծրագրերինը՝ 3.2 մլրդ դրամով: Սրանում ներառված են Համաշխարհային բանկի (մարզային ճանապարհների նորոգում), Ասիական զարգացման բանկի («Հյուսիս-Հարավ» մայրուղի), Եվրոպական ներդրումային բանկի (Վանաձոր քաղաքից մինչեւ Վրաստանի հետ սահմանի մայրուղի), ՎԶԵԲ-ի (Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշենի կամուրջ) միջոցներով իրականացվող եւ այլ ծրագրերը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Այս եւ այլ նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Կառավարությունը 4.6 մլրդ դրամով կավելացնի համաֆինանսավորումը, որոնք այս կամ այն կերպ մասամբ կվերադարձվեն հարկերի տեսքով»,- հավելել է նախարարը:

Նախատեսվում է նաեւ վերաբաշխման եղանակով 30.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսային ծրագրի գծով նախատեսված տարեկան գումարը: