Չիկագոյի Օ՛Հարա միջազգային օդանավակայանն OAG վերլուծական գործակալության վարկանիշով աշխարհում ամենածանրաբեռնվածն է ճանաչվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

50 օդանավակայան ներառող ցանկը կազմվել է միջազգային չվերթների միջին թվի հիման վրա, որոնք 6 ժամվա ընթացքում ընդունել կամ ճանապարհել է օդանավակայանը:

Երկրորդ տեղում Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանն է: Երրորդից վեցերորդ տեղերում նույնպես ամերիկյան օդանավակայաններն են. Թեխասի Դալլաս/Ֆորթ Ուերթը, Դենվերի օդանավակայանը, Հյուսիսային Քարոլինայի Շառլոթ/Դուգլասն ու Լոս Անջելեսի օդանավակայանը:

Յոթերորդ տեղում Ինդոնեզիայի Տանգերանգեի Սուկարնո Հատտի օդանավակայանն է, ութերորդ, իններորդ եւ տասներորդ հորիզոնականներում՝ դարձյալ ԱՄՆ-ի օդանավակայանները. Վաշինգտոնի Սիեթլ/Տակոման, Սան Ֆրանցիսկոյի եւ Ֆինիքսի Սքայ-Հարբոր օդանավակայանները: