Մեծ Բրիտանիայի նախկին վարչապտ Դեւիդ Քեմերոնի կինը՝ Սամանտան, սեփական ձեւավորմամբ հագուստի առաջին հավաքածուն է թողարկել:
Հավաքածուն կոչվում է Cefinn՝ Քեմերոնների երեխաների անունների սկզբնատառերով եւ հեղինակի խոսքով՝ նախատեսված է «ժամանակակից զբաղված կնոջ համար»: Գները տատանվում են 125-ից մինչեւ 370 դոլարի սահմաններում: WWD-ի փոխանցմամբ՝ հագուստը կարելի է գնել օնլայն ռեթեյլերներից եւ Selfridges հանրախանութում:
Սամանտա Քեմերոնը նկարչական կրթություն է ստացել եւ երկար ժամանակ կրեատիվ խորհրդական է աշխատել բրիտանական աքսեսուարների Smythson ապրանքանիշում:





























