Մումբայի օդանավակայանի թռիչքուղու վրա բախվել են IndiGo ավիաընկերության Airbus A-320 եւ Kuwait Airways–ի Airbus A-330 օդանավերը, հայտնում է The Times Of India–ն։
Հնդկական ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Մումբայի օդանավակայան ժամանած Kuwait Airways–ի օդանավը թեւով բախվել է թռիչքի պատրաստվող IndiGo–ի օդանավին։
MumbaiMirror–ի տեղեկություններով՝ կատարվածի մասին օդանավի անձնակազմին հայտնել է ականատեսը, որը տեսել է, թե ինչպես է Kuwait Airways–ի օդանավը թեւով հարվածել Airbus A-320–ին։
Վնասված օդանավի չվերթը չեղարկվել է։ Ընթանում է հետաքննություն։





























