Սոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։

NEWS.am-ի տեղեկություններով՝  կրակոցների հետեւանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:

Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը  ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի  ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։

Նա Վարդենիսի 31-ամյա բնակիչն է։  Քննություն է կատարվում։  Հանգամանքները պարզվում են։