Արաբական միացյալ էմիրություններում Ազգային տոն են նշում՝ մեկ պետության մեջ էմիրությունների միավորման 45-րդ տարեդարձը: Ամբողջ երկրում ծածանվում են երկրի ազգային դրոշները, շենքերը լուսավորված են դրոշի գույներով՝ կարմիր, սպիտակ, սեւ եւ կանաչ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոլոր էմիրություններում տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ, իսկ օրվա վերջին նախատեսվում է հրավառություն:

ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա Ալ Նախայայան շնորհավորել է Ազգային տոնի առթիվ: Նրա ուղերձում, մասնավորապես, նշված է մինչեւ 2021 թվականը ԱՄԷ-ի ռազմավարության մասին, որը հանգում է «իրավունքի եւ արդարության, մրցունակ տնտեսության, շրջակա կայուն միջավայրի, ինտեգրված ենթակառուցվածքների, բարձր մակարդակի կրթական եւ առողջապահության համակարգերի հիման վրա անվտանգ պետության կառուցմանը, տոլերանտության եւ չափավորության արժեքների վրա հիմնված պետության կառուցմանը»:

Նախագահը նաեւ «խորը մտահոգություն է հայտնել արաբական տարածաշրջանում արտասահմանյան միջամտության կապակցությամբ», որը «ծայրահեղականություն է ծնել» եւ «շատ երկրների համար տարածքային ամբողջականության ու միասնության սպառնալիք ստեղծել»:

Նախկինում բրիտանական պրոտեկտորատի ներքո գտնվող 6 էմիրությունների միավորման պայմանագիրը ստորագրվել է 1971 թվականի դեկտեմբերի 2-ին: Յոթերորդ՝ Ռաս-էլ-Խայմա էմիրությունը դաշնությանն է միացել 1972 թվականին: