Nikon-ի պահպանված ամենահին ֆոտոխցիկներից մեկը Ավստրիայում աճուրդում վաճառվել է 384 հազար եվրոյով (406 հազար դոլար), այսպիսով դառնալով ճապոնական ֆիրմայի երբեւէ վաճառված ամենաթանկ խցիկը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով TechCrunch-ը:

Խցիկն արտադրվել է 1948 թվականին եւ դարձել է այդ ժամանակ Nikon-ի արտադրած 11-րդ ֆոտոխցիկը: Փաթեթի մեջ են մտել օրիգինալ կաշվե պատյանը եւ գոտին: Դրանից զատ, խցիկի ներքեւի հատվածում գրառում է փորագրված՝ «Արտադրվել է օկուպացված Ճապոնիայում»:

Նշվում է, որ այս խցիկով հազիվ թե հնարավոր լինի լուսանկարել: Այն ժապավենի ոչ ստանդարտ չափ է օգտագործել, որից արտադրողը հետագա մոդելներում հրաժարվել է: