Իտալիայի Վիչենցա նահանգի Արցինյանո քաղաքում կկայանա «Հայաստան, բառեր եւ երաժշտություն» մշակութային երեկո: Այս մասին հայտնում է Vicenza Today-ը:

Դեկտեմբերի 3-ին կայանալիք միջոցառմանը ելույթ կունենա իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, որը  «Արտույտների ագարակը» վեպի հեղինակն է:

Դրա ընթերցումը կուղեկցվի սաքսոֆոնահար եւ սրնգահար Մաուրիցիո Կամարդիի կատարումով:

Համերգը տարբեր ժողովուրդների մշակույթին եւ երաժշտությանը նվիրված «Ներդաշնակ հոգի 2016» շարքի առաջին համերը կլինի: