ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է 2017-ին Ռուսաստանի հետ ռազմական գործընկերության արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեկնաբանելով 2017-ի համար Պենտագոնի բյուջեի մասին օրինագծի ընդունումը։

ԱՄՆ-ն հրաժարվում է Մոսկվայի հետ պաշտպանական փոխգործակցությունից, քանի դեռ ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը կոնգրեսականներին չեն վստահեցրել, որ Ռուսաստանը դադարեցրել է «Ուկրաինայի մի մասի օկուպացումը» ու «չի սպառնում ՆԱՏՕ-ի անդամների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Միաժամանակ նրանք պնդում են, որ կատարվեն Մինսկյան պայմանավորվածությունները ու կողմ են Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Բացի դրանից ԱՄՆ-ն ընդունում է Ղրիմում ռուսական զորամասերի օրինականությունը, որոնք գործում են Ուկրաինայի հետ 1997-ին կնքված միջպետական համաձայնագրով։

2017-ին ԱՄՆ նորից Ուկրաինային գումար կհատկացնի պաշտպանական նպատակների համար՝ այս անգամ 350 մլն դոլար։ Այդ միջոցները օգտագործելու մասին որոշումը կայացնելու է ԱՄՆ նախագահը։