Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա:

Այցի հիմնական թեման Մարաբդա-Տետրիցկարո-Ծալկա-Ախալքալաք-Կարծախ երկաթգծի շինարարության նախագիծն է:

Վրացի նախարարը հանդիպումներ կունենա Թուրքիայի տարածաշրջանային զարգացման եւ արտաքին առեւտրի ու կապերի գծով պետնախարարի, ինչպես նաեւ տրանսպորտի նախարարի հետ: «Հանդիպումների ժամանակ կքննարկվի նախագիծը, որը Վրաստանն իրականացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,- ասել է Նիկոլաիշվիլին, գրում է «Գռուզիա Online»-ը:

Նախագիծը նախատեսում է 70 կմ-անոց երկաթուղային ճյուղի եւ 4 կմ-անոց թունելի կառուցում, որը Վրացական երկաթուղին միացնում է թուրքականի հետ:

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է Հայաստանը եւ մեկուսացնում է նրան: