Ֆրանսիայում էքստրեմալ ընկերախումբը գիշերը զբոսնել է Փարիզի կենտրոնից Էյֆելյան աշտարակի մոտով ընթացող գնացքի տանիքին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Համապատասխան հոլովակում ադրենալինի 5 սիրահարներ նկարահանել են, թե ինչպես են օրվա մութ ժամին քաղաքի կենտրոնական կայարաններից մեկում ցատկել գնացքի վրա, այնուհետեւ ցատկոտելով անցել են մի վագոնի տանիքից մյուսին:

Հոլովակը նկարահանած Ռիկե Բրյուերն ասել է, որ ինքն ու իր ընկերները դա արել են «հանուն դրայվի եւ դեմքին փչող քամու զգացողության»:

Նշվում է, որ Փարիզի հասարակական տրանսպորտի դեպարտամենտը էքստրեմալների արարքը զվարճալի չի համարել: «RATP-ն այդ մարդկանց արարքը խստորեն դատապարտում է»,- ընկերությունն այսպես է մեկնաբանել Facebook-ում Բրյուերի տեղադրած հոլովակը: