Հայաստանը Եմ–ի հետ նոր համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների մասին բաժնի 12-13 ուղղություններից կեսից ավելին արդեն համաձայնեցրել է։ Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 13-14–ին Հայաստանի պատվիրակության անդամները հերթական անգամ Բրյուսելում կհանդիպեն ԵՄ գործընկերների հետ։ Դրանից հետո կմնա համաձայնեցնել միայն 2-3 հարց։ Մասնավորապես, քննարկման համար բաց են մնում մտավոր սեփականության պաշտպանության, սանիտարական եւ ֆիտոսանիտարական վերահսկողության, տնտեսական մրցակցության եւ տեղի արտադրողների սուբիսավորման հարցերը։ Այդ հարցերը մյուսների պես կլուծվեն ԵՏՄ–ում Հայաստանի իրավունքները եւ պարտականությունները հաշվի առնելով։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2015-ի նոյեմբերին։