Վաշինգթոնը պատրաստ է աշխատել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Խվան Գյո Անի հետ, երկրի նախագահ Պակ Կին Խեի իմփիչմենթից հետո։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրում է «Գազետա․ռուն»։
«Հարավային Կորեայի նոր ղեկավարից մենք ակնկալում ենք հետեւողականություն ու շարունակականություն մի շարք խնդիրների՝ այդ թվում ԿԺԴՀ-ի, մյուս տարածաշրջանային, միջազգային տնտեսության ու առեւտրի հարցերի շուրջ»,- հայտնել է Փրայսը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտնել էր, որ նախագահի իմփիչմենթից հետո Հարավային Կորեայի հետ դրական հարաբերություններ պահպանելու հույս ունի։





























