ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով Բաղդադ է ժամանել։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Հայտնում են, որ նա ծրագրում է հանդիպումներ երկրի վարչապետի, քրդական տարածաշրջանի նախագահի, նաեւ ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիայի հրամանատարի հետ։

Հանդիպումների թեման է լինելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ  ԱՄՆ զինված գործողությունը Մոսուլում։