Սիրիական բանակը Ռուսաստանի ՕՏՈՒ օգնությամբ Պալմիրայի մատույցներում ոչնչացրել է ԻՊ 300 զինյալների։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ն։

«Բի Բի Սի»-ն նշում է, որ ռուսական օդային հարվածներից հետո ահաբեկիչները սկսել են նահանջել քաղաքից։ Մեկ գիշերվա ընթացքում ռուս- սիրիական կոալիցիան հետ է մղել Պալմիրայի վրա ահաբեկիչների բոլոր հարձակումները։