Կահիրեի եկեղեցու շենքում ռումբով պայուսակը մի անհայտ կին էր թողել։ Պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ նա դուրս է եկել շենքից։ Այս մասին հայտնել է «Յոում 7» պորտալը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով պայթուցիկ սարքը մոտ 6 կգ էր կշռում ու հեռակա է գործողության մեջ դրվել։
Վերջին տվյալներով Կահիրեում քրիստոնեական եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի ու վիրավորների շրջանում կան կանայք ու երեխաներ։





























