Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, վճռականորեն դատապարտելով «այդ ստոր, ցինիկ հանցագործությունը»։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բացի դրանից Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմին ցավակցական հեռագիր է ուղարկել Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այդ բարբարոսական հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ։ Մեղավորները պետք է խիստ պատիժ կրեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























