Ամերիկյան Քանզաս նահանգի դատարանը 30 տարով ազատազրկել է խանութը թալանած գողին, որը հարձակման ժամանակ ծանր վնասվածքներ էր հասցրել մի կնոջ, ինչի հետեւանքով վերջինիս ոտքերը ու ձեռքերի մի մասը անդամահատել են։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Դեպքը տեղի էր ունեցել Դերբի քաղաքում 2015-ի օգոստոսին, երբ աֆրոամերիկացի Ջեյմս Մայքլ Ֆիլիպսը փորձել է թալանել AT&T ընկերության խանութը։
Հարձակման ժամանակ 27-ամյա Ֆիլիպսը սկսել է կրակել Ջուլիա Դոմբոյի վրա, որը խանութ էր մտել իր հեռախոսը վերանորոգելու։ Ստացված վնասվածքների պատճառով բժիշկները ստիպված են եղել անդամահատել 31-ամյա կնոջ երկու ձեռքերը՝ դաստակների մասից ու ոտքերը։
Կասկածյալին ձերբակալել են, մեղադրել ինը հոդվածներով՝ այդ թվում սպանության փորձի համար։ Հոկտեմբերին նրան մեղավոր են ճանաչել բոլոր հոդվածներով։





























