Չինական Սուչժոու քաղաքից հաշվապահը փաստաթղթեր է կեղծել եւ գումարներ հափշտակել կազմակերպության դրամարկղից՝ իր սիրված վիդեոբլոգերի հեղինակներին խրախուսելու համար: Ըստ Global Times պարբերականի՝ հաշվապահը, ընդհանուր առմամբ, գործատուից 1.64 մլն յուան (237.6 հազար դոլար) է «փոխառել»:

Պարզվել է, որ Նի ազգանունով 27-ամյա չինուհին մեր օրերում բավական տարածված հոբբի ունի. համացանցում ուղիղ եթերում, այսպես կոչված սթրիմերի է հետեւում: Նման բլոգերի հեղինակերն ուղիղ եթերում շփվում են իրենց լսարանի հետ, պատասխանում հարցերի, նաեւ տեսախցիկի առջեւ կատարում նրանց խնդրանքներն ու ցանկությունները, սակայն հաճախ դրամական կամ այլ պարգեւի դիմաց:

Չինուհին մի քանի վիդեոբլոգեր-կուռքեր ունի: Նրանց ուշադրությունը գրավելու համար նա որոշել է հանցագործություն կատարել: Սակայն հանցագործությունն այնքան էլ երկար գաղտնիք չի մնացել, շուտով գործի հետաքննությամբ սկսել է զբաղվել ոստիկանությունը:

Դատարանը Նիին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման եւ 340 հազար յուան (49 հազար դոլար) տուգանքի: