Ճապոնացիներն ամեն տարի ընտրում են գլխավոր հիերոգլիֆը՝ անցնող տարվա խորհրդանիշը: Այս անգամ ընտրվել է «ոսկի», «մետաղ» եւ «փող» նշանակություններով նշանը, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Խորհրդանիշը թղթե կտավի վրա մեծ վրձնով եւ տուշով նկարել է Կիոտոյի բուդդայական «Կիյոմիձու-դերա» տաճարի վանահայրը: NHK-ի պարզաբանմամբ՝ այս խրհրդանիշն է ընտրվել, քանի որ անցնող տարին զուգակցվել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում մարզական հաղթանակների եւ քաղաքականության ու փողի փոխահարաբերության հետ:
Ճապոնիայում անցնող տարվա հիերոգլիֆ-խորհրդանիշներն ընտրվում են 1995 թվականից ի վեր:




























