Մալայզիայի Սարավակի նահանգի Թաու քաղաքից որ հեռու գտնվող Բրիք լեռը բարձրանալիս 33 զբոսաշրջիկ անհետ կորել է։ Երկրի հրշեջ–փրկարար ծառայության փոխանցմամբ՝ լեռնագնացների անհետանալու մասին տեղեկությունները ստացվել են երկուշաբթի առավոտյան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում է փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների թիմը։ Բացի այդ, որոնումներին մասնակցում են մոտակա գյուղերի բնակիչները։
Զբոսաշրջիկների խումբը շաբաթ օրը սկսել էր բարձրանալ 476 մ բարձրությամբ լեռը, իսկ կիրակի պետք է վերադառնար ճամբար։ Սակայն մինչեւ հիմա նրանց գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։





























