Ավստրալիայում Dreamworld թեմատիկ մանկական զբոսայգում ատրակցիոնի վրա մահացածների հարազատներն ավելի քան 150 հազար դոլար կստանան, որը հավաքվել է ատրակցիոնը վերաբացելուց հետո առաջին հանգստյան օրերին, հայտնում է 9 News–ը։

Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին Dreamworld–ում։ Մարդիկ ծանր վնասվածքներ էին ստացել Thunder River Rapids ատրակցիոնի վրա։ 4 մարդ զոհվել էր, իսկ զբոսայգու աշխատակազմը փակել էր այգին միջադեպից հետո։ Վերաբացումը ձգձգվում էր միջադեպի հետաքննության պատճառով։

Հիմնադիր ընկերության տնօրեն Դեբորա Թոմասի խոսքով՝ բացման օրը զբոսայգի էր այցելել առնվազն 6 հազար մարդ։ 2 օրում հավաքվել է 157 հազար դոլար, որը կհանձնեն զոհվածների հարազատներին։