Շվեյցարական ընկերությունը ներկայացրել է Etch Clock ժամացույցը, որը կոչված է հիշեցնելու ժամանակի արագընթացության մասին, հայտնում է Vimeo–ն։
Գաջետի տեխնիկական բնութագրերը դեռեւս չեն բացահայտվել, սակայն դիզայներները նշում են, որ ժամացույցի կորպուսը մեմբրանից է, որի վրա ամեն կես րոպեն մեկ թվեր են հայտնվում։ Տպավորություն է ստեղծվում, որ դրանք փորագրված են ժամացույցի մակերեսին։





























