Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է Սուրբ ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին՝ հուլիոսյան տոմարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Միայն մենք ենք նոր ոճ հորինել։ Կար հուլիոսյան օրացույց, մենք անցանք նոր տոմարին։ Ամբողջ աշխարհը Սուրբ ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ Ռուսաստանում մարդը հունվարի 7-ին է ծնվել… Առաջարկում եմ վերադառնալ հուլիոսյան օրացույցին»,– ասել է կուսակցության ղեկավար Ժիրինովսկին։
Նա կարծում է, որ անհրաժեշտ է վերադարձնել «Աստված ցարին պահպանի» օրհներգը եւ փոխել ռուսական դրոշի գույները՝ դարձնելով սեւ, դեղին, սպիտակ։
Նա նաեւ կարծում է, որ կրեմլի աստղերը պետք է փոխարինել արծիվներով, իսկ Կրեմլը՝ ներկել սպիտակ գույնով։





























