ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ թեկնածուն լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին։

Ենթադրվում է, որ Կարապետյանը զբաղվելու է միջազգային համագործակցության հարցերով։ Մինչ այս պահը նա գլխավորում էր ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային համագործակցության հարցերով գլխավոր վարչությունը։

Կարապետյանը կզբաղեցնի գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնը Ալեքսանդր Զվյագինցեւի թոշակի անցնելուց հետո։