Իրավապաշտպան կազմակերպությունների խումբը, ադրբեջանական համայնքի անդամները եւ հրեական առնվազն 8 կազմակերպություններ կհավաքվեն Վաշինգթոնում Թրամփի International Hotel-ի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու «Խանուկա» հրեական տոնը նշելու դեմ, որի մասնակի հովանավորը Ադրբեջանի կառավարությունն է: Այս մասին հայտնում է Turan-ը:

ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Ադրբեջանը դարձել է երկրորդ օտարերկրյա պետությունը, որը միջոցառում է անցկացնում Trump International-ում, ինչը տեղացի վերլուծաբանները գնահատում են որպես շահերի պոտենցիալ առճակատում: Անցած շաբաթվա սկզբին Բահրեյնի դեսպանատունը նույն հյուրանոցում էր անցկացրել Ազգային օրվա ամենամյա տոնակատարությունը, որը էթնիկական խնդիրներ էր հարուցել: Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է Թրամփի հյուրանոցում մասնավոր միջոցառում անցկացնում եւ  որքան է վճարել դրա համար: Միեւնույն ժամանակ հրավիրյալներից ոմանք Turan-ի թղթակցին հայտնել են, որ երեկույթը կանցկացվի «Նախագահական դահլիճում», որի վարձակալումը 120 հազար դոլարից պակաս չարժե: Trump International Hotel-ի ներկայացուցիչները այս առումով մեկնաբանություններից հրաժարվել են:
Սակայն այսօրվա բողոքի ակցիայի պատճառը միայն այն չէ, որ հյուրանոցը Թրամփին է պատկանում: Ակցիայի կազմակերպիչներից մեկն ասել է, թե «ինչու է մարդու իրավունքների հարցում վատ ցուցանիշներ ունեցող մուսուլմանանական երկիրը Խանուկա նշում, որը կրոնական ազատության տոն է»: